Կարևոր իրադարձություններ

Բոլորս իրավունք չունենք հրավառության նյութ առնել, տանել, օգտագործել. Փաշինյան

18 Օգոստոս, 2022 12:58
Բոլորս իրավունք չունենք հրավառության նյութ առնել, տանել, օգտագործել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ հրավառության նյութերի վերաբերյալ հանձնարարական է տվել:

«Մենք պետք է հստակ որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպություններ, այսինքն՝ ազատ վաճառքն ընդհանրապես պետք է արգելվի:

Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն պիտի չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը, և՛ պահեստավորումը, և՛ անվտանգության ապահովումը, և՛ օգտագործումը։ Այսինքն՝ մենք բոլորս իրավունք չունենք հրավառության նյութ առնել, տանել, օգտագործել:

Եթե ուզում ենք՝ լիցենզավորված կազմակերպություն պետք է լինի, որն անվտանգության ստանդարտներին պետք է համապատասխանի, ով ուզում է վճարի, թող այդ ընկերության մասնագետը գա, նրա համար հրավառություն անի և այլն»,- նշել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին