Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների համար

18 Օգոստոս, 2022 12:52
Հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 18-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մինչ արարողությունը, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են  բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին