Կարևոր իրադարձություններ

Չսահմանված վայրում առևտուր անողները ոչ միայն կտուգանվեն, այլև կբռնագանձվեն առարկաները. Ավինյան

18 Օգոստոս, 2022 12:43
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Չսահմանված վայրում առևտուր անողները ոչ միայն կտուգանվեն, այլև կբռնագանձվեն առարկաները. Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։
 
Նշված լիազորության իրականացումը ուղղված է լինելու ոչ սանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքի առողջապահական վտանգների բացառմանը։ Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը՝ հակահիգենիկ միջավայր, թունավորման վտանգ և այլն:
 
Այս փոփոխությամբ կլուծվի նաև ՀՀ համայնքների, մասնավորապես` Երևան քաղաքի արտաքին տեսքի խաթարման հարցը, որը նաև փողոցային առևտրի արդյունք է։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում»։
 

Լրահոս

Դիտել ավելին