Կարևոր իրադարձություններ

Ով էր սգո օրը Երևանում հրավառություն արել

18 Օգոստոս, 2022 12:36
Ով էր սգո օրը Երևանում հրավառություն արել

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 17-ին Երևանում հրավառություն կազմակերպած անձին։

Այդ օրը երեկոյան ոստիկանությունը մի քանի ահազանգ ստացել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։

Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել՝ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։

Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին