Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչության առկայության մասին վկայող որևէ փաստական տվյալ չկա. ՔԿ նախագահ

18 Օգոստոս, 2022 12:15
Ահաբեկչության առկայության մասին վկայող որևէ փաստական տվյալ չկա. ՔԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստին ասել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործում տարբեր վարկածներ են քննարկվում պայթյունի պատճառի վերաբերյալ, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ: 

«Այս պահի դրությամբ քրգործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործության վերաբերյալ»,-նշել է Քյարամյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին