Կարևոր իրադարձություններ

757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

18 Օգոստոս, 2022 12:00
757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

Կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների համար մարզպետարաններին գումար հատկացնելու նախագիծը:

Նա նշեց, որ 15 ծրագրերից 2-ն արդեն 2022 թվականի ծրագրեր են: Տեխնիկայի ձեռքբերում արդեն հասցրել են իրականացնել:

«Մինչ այս պահը մենք 273 ծրագրի համար վճարել ենք, հիմա կդառնա 288 ծրագիր, և գումարը կկազմի 8 միլիարդ 65 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը:

Նախագծով 757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին