Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

18 Օգոստոս, 2022 11:55
Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրունում տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառներին։

«Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։

Բացի այդ, վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է ահաբեկչության հանգամանքը։ Նման դեպքից հետո առաջին հարցը, որ ինձ մոտ ծագում է, այն է, թե ինչ չենք արել, որպեսզի կարողանայինք բացառել նման զրագացումը։ Դեռևս 2020 թ-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն օբյեկտների, ընկերությւոնների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ  իրերի հետ։

Դեպքից հետո հաշվետություն եմ ստացել հանձնարարականի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ գիտենք, որ առևտրի կենտրոնում հրդեհային և տեխնիկական տեսչական մարմինը կատարել է ստոգումներ՝ ենթադրում եմ, որ այդ հանձնարարականի շրջանակներում և արձանագրել խախտումներ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարաան է տվել ՊՎԾ պետին՝ ուսումնասիրություն իրականացնել։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին