Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին բոլոր տուժածները ապաքինված դուրս կգրվեն. Ավանաեսյան

18 Օգոստոս, 2022 11:16
 Առաջիկա օրերին բոլոր տուժածները ապաքինված դուրս կգրվեն. Ավանաեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։

Նախարարի խոսքով՝ նրանց վիճակը գնահատվում է բավարար, առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն։

«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնությունը։ Հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնությունը, ուղարկվել են տուն։

Ով անհրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,- նշել է Ավանեսյանը։

Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին