Կարևոր իրադարձություններ

Պայթյունից տուժած քաղաքացիների բուժօգնությունն իրականացվել է անվճար. նախարար

18 Օգոստոս, 2022 11:35
Պայթյունից տուժած քաղաքացիների բուժօգնությունն իրականացվել է անվճար. նախարար

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պայթունից տուժած 62 քաղաքացիներից չորսն այս պահին գտնվում են բուժհաստատություններում և շուտով նրանք էլ դուրս կգրվեն: 

Վարչապետի հարցին, թե տուժած քաղաքացիները որևէ բան վճարելու անհրաժեշտություն ունեցել են թե ոչ, նախարարը նշեց, որ ամբողջ բուժօգնությունն արվել է անվճար՝ պետպատվերի շրջանակներում:

«Հաջորդիվ եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, նրանք կրկին այն կստանան ամբողջությամբ անվճար»,-նշեց նախարարը: 

 

Լրահոս

Դիտել ավելին