Կարևոր իրադարձություններ

Չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց. ԱԻ նախարար

18 Օգոստոս, 2022 11:02
Չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց. ԱԻ նախարար

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ժամը 8:30-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի:

Նախարարը նշեց, որ եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքները ավելի արագ կիրականացնեինք:

«Ձեռքով աշխատել ենք, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց կամ արդեն իսկ զոհված մարդկանց մարմինները»,- նշեց Փամբուխչյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին