Կարևոր իրադարձություններ

Ռուսական պարենի արտահանման ուղղությամբ շարունակվում են աշխատանքները ՄԱԿ-ի հետ. ԱԳՆ

18 Օգոստոս, 2022 10:56
Ռուսական պարենի արտահանման ուղղությամբ շարունակվում են աշխատանքները ՄԱԿ-ի հետ. ԱԳՆ

Մոսկվան ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ ռուսական պարարտանյութերի ու հացահատիկի, ինչպես նաև այլ մթերքների արտահանման ապաշրջափակման ուղղությամբ: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլիչևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք ՄԱԿ-ի քարտուղարության հետ։ Այն, իր հերթին, հասցեական աշխատանք է տանում Վաշինգտոնի, Բրյուսելի և մասնավոր արտասահմանյան ընկերությունների հետ։ Միջազգային պարենային շուկաների կայունացման հարցում շահագրգռված է ողջ աշխարհը, առաջին հերթին՝ զարգացող երկրները», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ քանի դեռ չեն վերացվել Արևմուտքի այն արհեստական, ոչ լեգիտիմ խոչընդոտները, որոնց հետ ՌԴ ընկերությունները բախվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս, հազիվ թե հնարավոր լինի վերականգնել մատակարարման շղթայի բնականոն գործունեությունն ու պարենային անվտանգության ապահովման հետ կապված այլ խնդիրներ լուծել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին