Կարևոր իրադարձություններ

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը արդյունավետ չեն 100%-ով. ԱՀԿ

18 Օգոստոս, 2022 10:42
Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը արդյունավետ չեն 100%-ով. ԱՀԿ

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն, մարդիկ իրենք պետք է նվազեցնեն վարակվելու վտանգը:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Յուրաքանչյուր մարդ, ով իրեն ռիսկային է համարում, պետք է կրճատի իր սեռական զուգընկերների թիվը և ռիսկային սեռական հարաբերությունները:

Պետք է սպասել երկրորդ դեղաչափին, որպեսզի պատվաստանյութը կարողանա օպտիմալ արձագանք տալ»,- ասել է Լյուիսը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին