Կարևոր իրադարձություններ

«Սուրմալու»-ի ողբերգությունը ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար. նախագահ

18 Օգոստոս, 2022 10:26
«Սուրմալու»-ի ողբերգությունը ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար. նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել.

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես  ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։

Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին