Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»

18 Օգոստոս, 2022 09:32
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար սահմանել։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքն արդեն իսկ նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ:

Եվ, այսպիսով, առաջարկվում է հնարավորություն տալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ստանալու հավելավճար՝ ստաժի հաշվարկմամբ: Նախագծերով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար տրամադրել հավելավճար, ինչպես նաեւ վերականգնել ՀՔԾ նախկին աշխատակիցների՝ դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը, կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին