«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում քովիդ թեստերը դարձյալ պահանջված են: Օգոստոսի 8-14-ի դրությամբ գրանցվել է 1713 նոր դեպք, կատարվել է 6829 թեստավորում: Ունենք 1704 առողջացած, գրանցվել է 6 մահվան դեպք: Տեղեկացնենք, որ, երբ մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացավ, դեպքերի քանակը նվազեց, լաբորատորիաները, ԲԿ-ները թեստերի գները նվազեցրին:
Հիմա դրանք դարձյալ բարձր են: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց մի քանի բժշկական կենտրոններ եւ հետաքրքրվեց, թե ինչ արժե քովիդ թեստն այժմ: Նշենք, որ ՊՇՌ թեստերը շարունակում են բարձր գնով առաջարկվել քաղաքացուն: Պարզվեց, որ դրանց գները սկսում են 6000 դրամից եւ հասնում 9000 դրամի: Օրինակ՝ բժշկական կենտրոններից մեկն առաջակում է քովիդ թեստ 9000 դրամով, մյուսը՝ 6000 դրամով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ քովիդ թեստերի գներն առաջիկայում է՛լ ավելի են բարձրանալու, եթե, իհարկե, պատկան մարմինները, մասնավորապես՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չվերահսկի ԲԿ-ներին ու լաբորատորիաներին:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: