Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

Մեքենան գլորվել ու հայտնվել է ձորակում. ուղևորը մահացել է

18 Օգոստոս, 2022 09:46
Մեքենան գլորվել ու հայտնվել է ձորակում. ուղևորը մահացել է

Օգոստոսի 17-ին, ժամը 23։12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մետր գլորվել և հայտնվել հարակից ձորակում։

Ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ս․-ը (ծնված 1959 թ․) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի  Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածը մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին։

 

Լրահոս

Դիտել ավելին