Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարի «Սուրմալու»-ի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»

18 Օգոստոս, 2022 08:41
Նախորդ տարի «Սուրմալու»-ի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: Պարզվում է՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել, եւ շատ մարդիկ, իրենց անվտանգությունից դրդված, ստիպված են եղել լքել առեւտրի կենտրոնը:

Եւ այսպես, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին եւ մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին