Կարևոր իրադարձություններ

Արթուր Աբրահամը «Սուրմալու»-ում էր. «Հրապարակ»

18 Օգոստոս, 2022 08:20
Արթուր Աբրահամը «Սուրմալու»-ում էր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Սուրմալու»` աղետի վայր էին այցելել երկու տարբեր անձինք. մեկը՝ առավոտյան, մյուսը` կեսօրից հետո: Առավոտյան պայթյունի վայր էր այցելել «Քաղպայմանագրի» Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ով այդպես էլ ներկայացել էր` չթաքցնելով, որ այս այցը հաջորդ քաղաքապետի պարտականությունների շրջանակներում է իրականացրել։

Ասել էր. «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ, այո, այստեղ եմ նաեւ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու», ինչը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: Երկրորդ այցելությունը, որն իրականացրել էր հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մարդիկ ողջունում էին, համարում, որ դա քաղաքացու անհանգստության, երկրի ցավով մտահոգված լինելու դրսեւորում է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին