Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետին

17 Օգոստոս, 2022 22:06
 Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Սարո Մարտիրյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանին:

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է Ալֆորվիլի հայերի համայնքային կյանքով, կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերով:

«Ֆրանսիահայ համայնքը մշտապես աչքի է ընկել հայրենիքի և պետականության պահպանմանը  միտված ծրագրերի իրագործմամբ: Այս ամենի ապացույցն է մեր գրասենյակի իրականացվող ծրագրերում վերջիններիս ակտիվ մասնակցության ձգտումը»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Իր հերթին Սարո Մարտիրյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 24-26-ին կազմակերպվելու է ՍԴՀԿ համագումար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին Հայաստանի հետ հետագա կապերի ամրապնդմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին