Կարևոր իրադարձություններ

«Երկիր մեդիա»-ն և «Ֆրի նյուզ»-ը տուգանվեցին. ՀՌՀ

17 Օգոստոս, 2022 20:47
«Երկիր մեդիա»-ն և «Ֆրի նյուզ»-ը տուգանվեցին. ՀՌՀ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում ունենալով «Հուսաբեր» ՓԲ և «Ֆրի նյուզ» ընկերության կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացվել, ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում են ՀՌՀ-ից։

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվել է, որ Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «Հուսաբեր» ընկերության կողմից՝ «Երկիր մեդիա» և «Ֆրի նյուզ» ընկերության կողմից՝ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրերի եթերներում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։

Հարուցված վարչական վարույթների ընթացքում «Հուսաբեր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում, հայտնելով այն մասին, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի արդյունքում չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)։

Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերի համադրման արդյունքում ամրագրում է, որ «Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է սահմանված՝ մասնավորապես՝ արգելվում է վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո, որը սակայն Հեռարձակողի կողմից չի պահպանվել: Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով որոշեց «Հուսաբեր» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Անդրադառնալով հաջորդ հարցին նշվեց, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Ֆրի նյուզ» ընկերության կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացվել,» ընկերության կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացվել, իսկ Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերը՝ արձանագրում է, որ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի եթերում «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումները ընդհատվել են գովազդով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Ֆրի նյուզ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Լրահոս

Դիտել ավելին