Կարևոր իրադարձություններ

PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլևս իրար հետ կա՞պ չունեն. «Հրապարակ»

17 Օգոստոս, 2022 08:22
PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլևս իրար հետ կա՞պ չունեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սյունիքում խոսում են, որ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունեն: Շուրջ 2 շաբաթ է՝ ԶՊՄԿ-ն տեղական «Զանգեզուր» հեռուստաընկերությունը վերցրել է իր վերահսկողության տակ, եւ դա պարզորոշ երեւում է լուրերի քաղաքականությունից ու հաղորդումների ուղղվածությունից: Նախկինում անխնա քննադատում էին գործող իշխանություններին, հիմա չեզոք դիրքորոշում են որդեգրել: Նախկինում չէին անդրադառնում Սյունիքի մարզպետարանին, հիմա բոլոր միջոցառումներին կրնկակոխ հետեւում են մարզպետին ու լուսաբանում նրա ամեն քայլը:

Այդուհանդերձ, նախկին տնօրենը` Ալիկ Գրիգորյանը, դեռ դե յուրե TV-ի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ երեկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ փոփոխություն չի եղել, եւ ինքն էլ շարունակում է զբաղեցնել վարչական գծով տնօրենի պաշտոնը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին