Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    402,5
    420,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

4 մեքենա է բախվել. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է

16 Օգոստոս, 2022 23:52
4 մեքենա է բախվել. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է

Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  

 

Լրահոս

Դիտել ավելին