Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

16 Օգոստոս, 2022 22:18
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Սուսաննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում են կոմիտեից։

Սուսաննա Հակոբյանն ունի Միջազգային զբոսաշրջության մագիստրոսի կոչում Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարանից՝ Մենեջմենթ և զարգացում մասնագիտացմամբ:

Աշխատանքային գործունեությունը ծավալել է բացառապես զբոսաշրջության ոլորտում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2014 թվականին թողել է աշխատանքային կարիերան Միացյալ Թագավորությունում՝ բնակվելու և աշխատելու Հայաստանում:

10 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում Սուսաննան, որպես փորձագետ և խորհրդատու, ներգրավված է եղել զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում, որոնք իրականցվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և տեղական խորհրդատվական ընկերությունների կողմից:

Վերջին տարիներին աշխատել է որպես Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Հայաստանյան ամենախոշոր ներգնա զբոսաշրջային կազմակերպություններից մեկում:

Վերջին մեկ տարում որպես Զբոսաշրջության ծրագրերի ղեկավար համակարգել է Համաշխարհային Բանկի և ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող «Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին