Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Ներքին Ծաղկավան գյուղում

16 Օգոստոս, 2022 20:39
Հրդեհ է բռնկվել Ներքին Ծաղկավան գյուղում

Օգոստոսի 16-ին, ժամը 17:14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։ Այրվում է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին