Կարևոր իրադարձություններ

ԵԽ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

16 Օգոստոս, 2022 19:14
ԵԽ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում մասնավորապես ասվում է․

«Հարգելի պարոն վարչապետ,

 

Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։

 

Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և Ձեր կառավարությանը։ Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին