Կարևոր իրադարձություններ

ԱՆ-ը հրավիրում է համագործակցության կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային իրազեկման արշավներ իրականացնող ընկերություններին

16 Օգոստոս, 2022 18:06
ԱՆ-ը  հրավիրում է համագործակցության կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային իրազեկման արշավներ իրականացնող ընկերություններին

Արդարադատության նախարարությունը և “Checchi and Company Consulting” միջազգային զարգացման ընկերությունը որակավորված տեղական ընկերություններին և կազմակերպություններին հրավիրում են համագործակցության՝ Արդարադատության նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև Կառավարության համապատասխան շահառուներին ՀՀ վարչապետի N 820-Լ որոշմամբ հաստատված Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագրով սահմանված՝ հանրային իրազեկման արշավներ իրականացնելու նպատակով:
Ընտրված ընկերությունը կամ կազմակերպությունը պետք է Արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար իրականացնի Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված հանրային իրազեկման արշավներ, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված տարաբնույթ տեղեկատվական նյութերի պատրաստում, իրազեկող տեսահոլովակների պատրաստում, գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, սոցիալական ցանցերում, պաշտոնական կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվական նյութերի հրապարակում և այլն:
Մանրամասները հետևյալ հղումով՝ https://www.careercenter.am/en/jobs/branding-and-awarness-1?search= 

 

Լրահոս

Դիտել ավելին