Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ռումբի ու նռնակների տեղադրման կեղծ ահազանգ է ստացվել. հեղինակը հայտնաբերվել է

16 Օգոստոս, 2022 15:49
Գյումրիում ռումբի ու նռնակների տեղադրման կեղծ ահազանգ է ստացվել. հեղինակը հայտնաբերվել է

Այսօր՝ ժամը 12։06-ին ԱԻՆ Շիրակի մարզային  վարչության ճգնաժամային կառավարման  կենտրոն  Երևանի ոստիկանությունից ահազանգ է փոխանցվել, որ Պետեկամուտների կոմիտեի Շիրակի մարզային թիվ 11 տարածքային բաժնի  շենքում ռումբ է տեղադրված։

Ոստիկանություն զանգահարած քաղաքացին  հայտնել է, որ շենքի տարբեր հատվածներում տեղադրել է նաև  5 նռնակներ։ Դեպքի վայր են  մեկնել Գյումրիի  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության Մուշի բաժնի և  պարեկային ծառայության աշխատակիցները։

Կազմակերպվել են շենքում տեղակայված չորս ստորաբաժանումների մոտ 50 աշխատակիցների ու քաղաքացիների տարհանումը, տարածքը սահմազատվել է և  դադարեցվել  երթևեկությունն ու անցուդարձը։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից մեզ փոխանցեցին, որ ռումբի ու նռնակների  տեղադրման մասին նույն քաղաքացուց ահազանգ էր ստացվել նաև երեկ, որը զննման աշխատանքներից հետո պարզվել է, որ կեղծ է։

Տեղում իրականացված օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում կեղծ ահազնագի հեղինակը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։  1959 թվականին ծնված  Գ․Սարգսյանը  հարցաքննվում է։ Շենքում աշխատանքը կվերականգնվի  սակրավորների  որոնողական աշխատանքներից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին