Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան Արևմուտքի համար «մսացու» է. Պուտին

16 Օգոստոս, 2022 13:26
Ուկրաինան Արևմուտքի համար «մսացու» է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է հավաքական Արևմուտքին եվրոպական անվտանգության համակարգի նպատակաուղղված փլուզման մեջ։

«Սեփական գերիշխանությունը պահպանելու համար նրանց կոնֆլիկտներ են անհրաժեշտ։ Այդ է պատճառը, որ նրանք «մսացուի» ճակատագիր են նախապատրաստել Ուկրաինայի ժողովրդի համար, իրականացրել «հակաՌուսաստան» նախագիծը, աչք փակել Դոնբասի բնակիչների զանգվածային սպանությունների վրա, կիևյան ռեժիմին մատակարարել և շարունակում են մատակարարել սպառազինություն, այդ թվում`ծանր»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը հուշում է, որ ԱՄՆ-ն փորձում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում։

Եվ նույնկերպ գործում է՝ հակամարտություններ հրահրելով Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։

Պուտինը նշել է, որ խոսքերով դա «երեսպաշտորեն ներկայացվում է որպես Եվրոպայի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտություն, սակայն գործնականում լրիվ հակառակն է տեղի ունենում»։

 

Լրահոս

Դիտել ավելին