Կարևոր իրադարձություններ

Հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է

15 Օգոստոս, 2022 22:22
Հեղինակ՝ Հայկ Կոստանյան
Հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է

ՀՀ ԱԻ նախարարի մամուլի քարտուղարը՝ Հայկ Կոստանյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։

Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»։

 

Լրահոս

Դիտել ավելին