Կարևոր իրադարձություններ

Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ. Ստանիսլավ Զաս

15 Օգոստոս, 2022 19:46
Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք  տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում մասնավորապես ասված է․

«Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։

Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ»

 

Լրահոս

Դիտել ավելին