Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը ՌԴ (լուսանկարներ)

15 Օգոստոս, 2022 17:55
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը ՌԴ (լուսանկարներ)

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
 
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
 

Լրահոս

Դիտել ավելին