Կարևոր իրադարձություններ

Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով. Հունաստանի ԱԳՆ

15 Օգոստոս, 2022 17:50
Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով. Հունաստանի ԱԳՆ

 Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հրապարակվել՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել (խմբ. գրառումը հրապարակվել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին):

Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, տուժածներին մաղթում ենք շուտափույթ աշխատանք, իսկ փրկարար ծառայողներին հաջող աշխատանք»,- ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին