Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ունի բազմաթիվ դաշնակիցներ և համախոհներ. Պուտին

15 Օգոստոս, 2022 16:54
Ռուսաստանն ունի բազմաթիվ դաշնակիցներ և համախոհներ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է, որ ունի բազմաթիվ դաշնակիցներ և համախոհներ տարբեր մայրցամաքներում։ Գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ մեր երկիրն ունի բազմաթիվ դաշնակիցներ, գործընկերներ, համախոհներ տարբեր մայրցամաքներում: Սրանք պետություններ են, որոնք չեն ճկվում այսպես կոչված «հեգեմոնի» առաջ», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ այս պետություններն ընտրում են զարգացման ինքնիշխան, անկախ ուղի, նրանք ցանկանում են հավաքականորեն լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերի հիման վրա։

«Այսպիսով (նրանք ցանկանում են) նպաստել բազմաբևեռ աշխարհի պաշտպանությանը»,- հավելել է ՌԴ նախագահը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին