Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ են հնչել Մյասնիկյան պողոտայում

15 Օգոստոս, 2022 16:42
Կրակոցներ են հնչել Մյասնիկյան պողոտայում

Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ «Տոյոտա» մակնիշի մեքենայից երեք կրակոց են արձակել, և պարկուճներից մեկը դիպել է իր «Մերսեդեսի» դիմապակուն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 03.30-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք են բերվել 33 և 27 տարեկան երկու երիտասարդ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով: Պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, կրակել էր գազային ատրճանակից:

Երիտասարդները տեղափոխվել են նախաքննական մարմին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին