Կարևոր իրադարձություններ

Բժշկի խորհուրդը` աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու համար

15 Օգոստոս, 2022 16:30
Բժշկի խորհուրդը` աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու համար

Բժիշկ Քրիստինա Վարդանյանի խորհուրդը` աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու համար:

✅Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։

✅Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։

✅Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։

✅Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:

✅Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։

✅Կատարեք բնակելի և աշխատատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։

✅Ողողեք քիթը և կոկորդը:

✅Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։

✅Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։

✅Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։ ‼️Նյութի տարածումը շատ ցանկալի է։

✅ Предупрежден-вооружен։

 

Լրահոս

Դիտել ավելին