Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը. ՀՀ նախագահ

15 Օգոստոս, 2022 14:25
Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին