Կարևոր իրադարձություններ

Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն. Արտակ Բեգլարյան

15 Օգոստոս, 2022 14:12
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:

«Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում:

Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն, և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,- գրել է Բեգլարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին