Կարևոր իրադարձություններ

Մահացածներից մեկը 56-ամյա կին է

15 Օգոստոս, 2022 13:44
Մահացածներից մեկը 56-ամյա կին է

Պարզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածներից ևս մեկի անունը. նա Գայանե Արտավազդի Ավետիսյանն է` ծնված 1966 թ․)։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայտնել ենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի, նրանցից պարզված չէր միայն Գայանե Ավետիսյանի ինքնությունը։

ԱԻՆ–ը հրապարակել է նաև մյուս մահացածների ծննդյան տվյալները։ Նրանք են` Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան` ծնված 1960 թ․։

Անհետ կորած են համարվում հետևյալ քաղաքացիները`

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 21 տուժած։

 

 

Լրահոս

Դիտել ավելին