Կարևոր իրադարձություններ

Միանգամից գործողություններ չենք անում, որովհետև փլատակների տակ մարդիկ կան. ԱԻ նախարար

15 Օգոստոս, 2022 13:32
Միանգամից գործողություններ չենք անում, որովհետև փլատակների տակ մարդիկ կան. ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չկա։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան, մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- ասել է Փամբուխչյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել է առևտրի կենտրոնի տարածքում աշխատանքները համակարգող շտաբ՝ Փամբուխչյանն ընդգծել է, որ գործադիրի միջոցով նման շտաբ չի ստեղծվել, սակայն հավելել է, որ փրկարարական շտաբ պարտադիր ստեղծվում է հրդեհների կամ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ:

«Այս դեպքում շտաբ անմիջապես ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդության աստիճանը:

Փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջական մասնակցություն ունենք իրականացող աշխատանքներին: Երեկ մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարն այստեղ է եղել, աշխատանքներում ամբողջությամբ ներգրավված է առողջապահության նախարարությունը, առողջապահության փոխնախարարն ամբողջ գիշեր այստեղ է եղել:

Այստեղ է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Մեզ տեխնիկաներ են տվել: Յուրաքանչյուր գերատեսչության հետ համագործակցությամբ կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրը»,- ասաց նախարարը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին