Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող. Արմեն Փամբուխչյան

15 Օգոստոս, 2022 13:05
Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող. Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։

«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով`ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։

Այսինքն՝ ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,-ասել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին