Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը շարունակում է լինել ՀՀ-ի վստահելի գործընկերը. Վահագն Խաչատուրյան

15 Օգոստոս, 2022 12:14
Հնդկաստանը շարունակում է լինել ՀՀ-ի վստահելի գործընկերը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին Հնդկաստանի Անկախության 75-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 75-ամյակի կապակցությամբ:

Այդ տարիների ընթացքում Հնդկաստանը հասել է մեծ հաջողությունների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, արձանագրելով նվաճումներ տնտեսության, գիտության և այլ բնագավառներում:

Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր սերտ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը, ինչպես նաև ազատության ու արդարության սկզբունքներին հավատարմությունը:

Հնդկաստանը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը միջազգային ասպարեզում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրացնենք:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին