Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք զերծ մնալ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց. ԱԱԾ

15 Օգոստոս, 2022 12:09
Հորդորում ենք զերծ մնալ ահաբեկչական գործողությունների  վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում: 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին