Մեքքայի մերձայքում գտնվող Մինա հովտում սեպտեմբերի 24-ին ուխտավորների շրջանում տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում զոհերի թիվը հասել է 2110-ի, տեղեկացնում է argumentua.com-ը:
Զոհերի նախնական թիվը 1633 էր:
Սակայն, Սաուդյան Արաբիայի իշխանությունները նոր պաշտոնական տվյալներ չեն հրապարակում: Մինա հովտում այս տարի տեղի ունեցած հրմշտոցը մահմեդական ծիսակարգի՝ հաջի ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ողբերգությունն է: