Կարևոր իրադարձություններ

Ինչպես են հայ բռնցքամարտիկները Թուրքիայում հաղթում ադրբեջանցի մրցակիցներին (տեսանյութ)

15 Օգոստոս, 2022 11:40
Ինչպես են հայ բռնցքամարտիկները Թուրքիայում հաղթում ադրբեջանցի մրցակիցներին (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչներ Վահրամ Դովլաթբեկյանն ու Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։

Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջին և երրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևային և հաղթել 5։0 հաշվով։

Օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղաներ և 5 աղջիկներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին