Կարևոր իրադարձություններ

Որոշ հատվածներում փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար

15 Օգոստոս, 2022 11:35
Որոշ հատվածներում փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար

ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, և այդ տարածքներում փրկարարները դեռ չեն կարող աշխատել։  

«Այս պահին 158 հրշեջ-փրկարար է ներգրավված հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներում. կամավորների, ջրի և տեխնիկայի կարիք չկա։ Կրակն ամբողջությամբ վերահսկվում է, սակայն գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որ մինչև բոլոր հարկերում աշխատանքներ չկատարվեն, չենք կարող խոսել հրդեհն ամբողջությամբ մարելու մասին։

Մենք գործ ունենք ոչ ստանդարտ հրդեհի հետ՝ պայթյունի վտանգ չկա, բայց կա տեղային ճայթումների, բռնկումների վտանգ»,- նշել է Համբարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին 15 կորածի մասին են տվյալներ հայտնի. որպես անհետ կորած որոնվողներին գտնելու հավանական տարածք դիտարկվում է ինչպես կանգուն մնացած շենքի հատվածը, այնպես էլ փլատակները։

Համբարյանը հայտնել է, որ այսօր առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե ողջ մնացածներ կան, նրանց ձայնը լսեն։

Նույն այդ պատճառով որոշ հատվածներում փրկարարները ձեռքով են որոնողական աշխատանքներ կատարում, ոչ թե տեխնիկայի օգնությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին