Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ծանոթացել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

15 Օգոստոս, 2022 10:32
Վարչապետը ծանոթացել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին