Կարևոր իրադարձություններ

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահ

15 Օգոստոս, 2022 10:15
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ.

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»:

 

Լրահոս

Դիտել ավելին