Կարևոր իրադարձություններ

Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 21 տուժած. ԱՆ

15 Օգոստոս, 2022 10:00
Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 21 տուժած. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հաղորդել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների ու զոհերի թվի մասին:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- հայտնում են ԱՆ-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին