Կարևոր իրադարձություններ

Ինչու են փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ ընթանում. Լ. Սարդարյան

14 Օգոստոս, 2022 19:33
Հեղինակ՝ Լևոն Սարդարյան
Ինչու են փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ ընթանում. Լ. Սարդարյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ նույն հարցն ինձ պարբերաբար տրվում է ու քանի որ դեպքի վայրում անձամբ հետևում եմ փրկարարական աշխատանքներին, էսպես պատասխանեմ։ Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին։

Աստված պահապան ողջ մնացածներին...»։

 

Լրահոս

Դիտել ավելին