Կարևոր իրադարձություններ

Պայթուցիկի ահազանգ. մետրոպոլիտենը փակ է, ուղևորները տարհանվում են

14 Օգոստոս, 2022 17:50
Պայթուցիկի ահազանգ. մետրոպոլիտենը փակ է, ուղևորները տարհանվում են

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին